2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

ՀԿԵ-ն սկսել է Երևանից Բաթումի ամառային փոխադրումները

Հնս 14, 2023 16:17
80

Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության այս տարվա առաջին՝ Երևան-Բաթումի-Երևան գնացքը չվերթ է իրականացրել։ Այն վրացական հանգստավայր կհասցնի մոտ 120 ուղևոր,- գրում է b24.am-ը։

«Մենք ուրախ ենք ողջունել Վրաստան հանգստի մեկնող մեր առաջին ուղևորներին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի նրանց համար արձակուրդը սկսվի արդեն գնացք նստելուց.երկաթուղային կայարաններում ժամանակակից սպասարկումը, ծառայությունների լայն շրջանակը և ճանապարհին հարմարավետ պայմանները ստեղծում են հանգստի և հարմարավետության մթնոլորտ ուղևորության առաջին իսկ րոպեներից: Մինչև ամառային սեզոնի մեկնարկը վաճառված տոմսերի քանակը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ այս երթուղին մեծ պահանջարկ ունի Հայաստանի քաղաքացիների և հյուրերի շրջանում», – Գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Այս տարի չվերթերի հաճախականությունը 2022-ի համեմատ ավելացել է: Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը մնացել է անփոփոխ:

Ուղևորների հարմարավետության ապահովմանն ուղղված մեկ այլ նորամուծություն էր Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղու փոփոխությունը «Ալմաստ» կանգառի  փոխարեն գնացքը կմեկնի Երևանի կայարանից: Ավելի զարգացած ենթակառուցվածքներով երկաթուղային կայարանից մեկնելը Սևանում ամառային հանգստի սիրահարներին կապահովի ուղևորության առավել մատչելիություն: Չնայած երթուղու 36 կիլոմետր երկարացմանը, ճանապարհորդության ժամանակը կմնա անփոփոխ ՝ 3 ժամից մի փոքր ավելի: Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին մինչև ամառային փոխադրումների սեզոնի ավարտը, սակայն ավելացել է այս երթուղով ուղևորության արժեքը:

Նշենք, որ Հայաստանում գնալով լայն տարածում են գտնում երկաթուղային ուղեւորափոխադրումները։ Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9% կամ 193,5 հազար ուղևոր: