Գլոբալ բիզնես վիճակագրության ամփոփում 13.03.2024թ.
Լուրեր |
Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 78.03 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 82.38 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.89%-ով և կազմել 2164.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.42%-ով և կազմել 24.32 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.11%-ով և կազմել 927.80 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.89%-ով և կազմել 2263.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.51%-ով և կազմել 8664.00 դոլար, կապարի գինն աճել է 0.85%-ով և կազմել 2143.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.38%-ով և կազմել 18400.00 դոլար, անագի գինն աճել է 0.04%-ով և կազմել 27660.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.76%-ով և կազմել 2572.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 48000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28550.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 39005.49 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 5175.27 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.54%-ով և կազմել 16265.64 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 17965.11 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 8087.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 7747.81 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 1144.53 կետ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 29-ի կարևոր լուրերը
2026/03/29/ 21:59 -
Մարտի 28-ի կարևոր լուրերը
2026/03/28/ 22:01 -
5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
2026/03/28/ 18:13 -
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․