OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունները Հայաստանում

Հլս 8, 2024 17:57
96

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկանում ենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2024 թվականի մայիսին կազմել է 276 889 ՀՀ դրամ։ Ընդ որում տղամարդկանց պարագայում միջին ամսական աշխատավարձը եղել է 344 640 ՀՀ դրամ, իսկ կանանց դեպքում՝ 213 240 ՀՀ դրամ։

Ոլորտային դիտարկմամբ ցուցանիշն ամենաբարձրը եղել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ 850 743 ՀՀ դրամ, տղամարդկանց պարագայում այն եղել է 1 027 387 ՀՀ դրամ, կանանց պարագայում՝ 604 587 ՀՀ դրամ։

Հաջորդել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 803 560 ՀՀ դրամ, տղամարդկանց պարագայում ցուցանիշը կազմել է՝ 1 155 154 ՀՀ դրամ, իսկ կանանց պարագայում՝ 571 840 ՀՀ դրամ։ Ֆինանսական և ապահովագրական ոլորտում տղամարդկանց աշխատավարձը առանձին ոլորտային դիտարկմամբ ամենաբարձրն է և գերազանցում է տեղեկատվության և կապի ոլորտի նույն ցուցանիշը։

Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում. մայիս 2024թ.

Հաջորդում են հանքարդյունաբերության ոլորտը՝ 475 550 ՀՀ դրամ, պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը՝ 401 183 ՀՀ դրամ, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտը՝ 335 282 ՀՀ դրամ և մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտը՝ 324 223 ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձերով։

Ամենացածր մակարդակը գրանցվել է կրթության՝ 156 295 ՀՀ դրամ և կացության ու հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 142 305 ՀՀ դրամ։