Երեք օր՝ Մայսիսի 18-21-ը Երեվանում կլինեն մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար մասնագետները: Նրանց միավորել ու Հայաստան են բերել Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովն ու նպատակը՝ պայքարել մանկական քաղցկեղի դեմ, անել առավելագույնը հաջողության հասնելու համար: Իսկ մեր երկիրը արդեն այդ պայքարում արձագարել է բարձր ու տպավորիչ ցուցանիշներ: Բայց դրանք ոչ միայն պահպանելու, այլև առաջ շարժվելու համար կարևոր է այլ երկրների հետ փորձի փոխանակումը: Համաժողովի կարևորությունը եվ դրա նշանակությունը հանրության կյանքում կարևորելով համաժողովի գլխավոր հովանավորն է դարձել Թիմ Թելեկոմ Արմենիա ընկերությունը: Մասնագետները վստահ են, այս միջոցառումը Հնարավորություն տալիս, որպեսզի մանկական քաղցկեղի դեմ պայքարում միավորվի բոլոր երկրների մասնագետների ներուժը: Միմյանց օգնության ձեռք մեկնեն՝ մեկ ընդհանուր նպատակի համար: Արդեն իսկ եղել են քննարկումներ այլ երկրներից պացիենտներ բերելու եվ այստեղ նրանց բուժելու համար: Կլինեն նաեվ բաց, անվճար ու բացառիկ հանդիպումներ, սեմինարներ ու քննարկումներ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ, լսել եվ քննարկել առողջությանը վերաբերող հարցերը Երևանի պետական բժշկական համալսարանի դահլիճներում եվ մի քանի բժշկական հաստատություններում:
Մեկնաբանություն