Զարգացող երկրների շուկաների համաշխարհային համախառն ընդհանուր պարտքը գերազանցել է $100 տրիլիոնը Համաշխարհային համախառն պարտքը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է $8,3 տրիլիոնով՝ մոտենալով ռեկորդային առավելագույնին, ընդ որում emerging markets-ի (զարգացող երկրների շուկաների) պարտքն առաջին անգամ գերազանցել է $100 տրիլիոնը,- գրում է banks.am-ը։ Այս մասին վկայում են Միջազգային ֆինանսների ինստիտուտի (Institute of International Finance, IIF) տվյալները, որոնք մեջբերում է Ինտերֆաքսը։ Համաշխարհային պարտքն առաջին եռամսյակում կազմել է $304,9 տրիլիոն։ Emerging markets-ի ընդհանուր պարտքն առաջին եռամսյակում առաջին անգամ գերազանցել է $100 տրիլիոնը, իսկ պարտքի աճ գրանցվել է զարգացող երկրների 75%-ում։ Ամենաարագ աճող պարտքը գրանցել են Չինաստանը, Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը եւ Թուրքիան։ Որոշ խոշոր emerging markets-ները շահել են դոլարի թուլացումից, ինչը թույլ է տվել ներդրողներ ներգրավել տեղական արժույթով պարտատոմսերում, նշել են IIF-ում: Շատերի համար, սակայն, մուտքը ֆինանսական շուկաներ դժվարացել է տոկոսադրույքների բարձրացման պատճառով: