Սպասվելիք. 16.11.23

Ի ՞նչ է սպասվում 17.11.2023-ին

???? Կառավարության նիստ

Նոյեմբերի 17-ին ժամը 11-ին կկայանա կառավարության հերթական նիստը։

???? Խորհրդարանական ճեպազրույցներ

Նոյեմբերի 17-ին ժամը 11-ից ԱԺ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենան խորհրդարանականճեպազրույցները:

???? Դատական նիստ

Նոյեմբերի 17-ին ժամը 14-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանիԱջափնյակ-1 նստավայրում կայանալու է հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանիգործով առաջին դատական նիստը։

???? Համահայկական գիտաժողով-2023

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկելու է«Համահայկական գիտաժողով-2023»-ը։ Նոյեմբերի 17-22-ն անցկացվող գիտականմիջոցառման նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը մերերկրում։

???? «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողով

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «ՎիլյամՍարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպել են  ՀՀ ԳԱԱԱրվեստի ինստիտուտը և Վիլյամ Սարոյան հիմնադրամը։

???? Մամուլի ասուլիս

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահումտեղի կունենա Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ ԳևորգՍահակյանի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկականթատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի, rեժիսոր Արեն Օսիպյանի ասուլիսը։

???? Impulse Space-ի մեկնարկ

Նոյեմբերի 17-ին ժամը 16-ին Դիլիջանում՝ Գետափնյա փողոց 2 հասցեում տեղի կունենաImpulse Space-ի բացումը: Դիլիջանին նվիրված մշտական ցուցադրությունն ու տեղականստարտափները ներկայացնող ցուցահանդեսները հասանելի կլինեն այցելության ևէքսկուրսիաների համար: