OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

2022թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործել են 101,532 գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություն

Նյմ 29, 2023 14:27
29

Մոդեքս խորհրդատվական ընկերությունը գծապատկերների տեսքով ներկայացնել է այն զարգացումները, որ ունենք ՓՄՁ-ների ոլորտում 2020-2022թթ-ին։

Ըստ այդմ, 2022թ-ին ՓՄՁ-ների քանակի աճը զգալիորեն (32%) պայմանավորված է նաև ՏՀՏ ոլորտ ռուսաստանցիների ներհոսքով, որոնց մի մասը հանդես են գալիս որպես անհատ ձեռնարկատերեր։
2022թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործել են 101,532 գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), ինչը 13%-ով կամ 11,701-ով ավել է, քան նախորդ տարի։
ՓՄՁ-ների շուրջ 70%-ը գործունեություն են իրականացնում մեծածախ և մանրածախ առևտրի (52%), մշակող արդյունաբերության (12%) և տեղեկատվության և կապի ոլորտներում (7%):

2022թ-ին ՓՄՁ-ների վարձու աշխատողների թվաքանակը կազմել է 256,583 մարդ, ինչը 7%-ով կամ 15,927-ով ավել է, քան 2021թ-ին։

Վերջին տարիներին ՓՄՁ-ներն ապահովում են ՀՀ ֆորմալ վճարվող աշխատատեղերի շուրջ 37%-ը:

2022թ-ին ՓՄՁ-ների վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը տատանվում էր 108,322 դրամից (կացության և հանրային սննդի կազմակերպում) մինչև 726,597 դրամ (տեղեկատվության և կապի ոլորտ)՝ միջինում կազմելով 213,764 դրամ։

2022թ-ին ՓՄՁ-ների կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքը կազմել է 2 միլիարդ 427 միլիոն դրամ, ինչը 26%-ով ավել է, քան նախորդ տարի։

ՓՄՁ-ները ապահովել են 2022թ-ին երկրում ստեղծված համախառն ներքին արդյունքի 28.5%-ը։

2022թ-ին ՓՄՁ-ների վճարած հարկերը կազմել են 580 միլիարդ դրամ՝ ապահովելով ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 32%-ը։

Աղբյուրը՝ modex.am