Starship տիեզերանավի արձակումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով Ամերիկյան SpaceX ընկերությունը հայտարարել է Starship գերծանր տիեզերանավի նախատիպի արձակումը տեխնիկական պատճառներով հետաձգելու մասին, հայտնում է ixbt.com-ը։ Ինչպես հայտնել էինք երեկ՝ ընկերությունն արձակման թույլտվություն է ստացել Դաշնային ավիացիոն վարչությունից, որը նախատեսված էր նոյեմբերի 17-ին։ «Մենք պետք է փոխարինենք ցանցի կայունացուցիչը, ուստի մեկնարկը հետաձգվել է շաբաթ օրը», — ասվում է SpaceX-ի X սոցիալական մեդիայի կայքում (նախկինում՝ Twitter): SpaceX-ը ստացել է Starship-ի արձակման թույլտվությունը. պատմության ամենահզոր հրթիռը կթռչի վաղը