Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները` ABnews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները` ABnews.am կայքում
Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի Հանրապետություն
Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Սեպտեմբերի 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով
Վրաստանում ձերբակալել են խարդախների, որոնք մոտ 3,1 մլն եվրոյի վնաս են պատճառել օտարերկրացիների
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին
Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին
Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը
Դատարանը Նյու Յորքում երկրորդ անգամ հետաձգել է Թրամփի դեմ մեղադրանքի կայացումը
Երևանի ավագանու նիստում կքննարկվի ավագանու 3 անդամի լիազորությունների դադարեցման հարցը
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը
Սեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը

Էլեկտրամոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի

Սպտ 14, 2023 19:27
151
ADS

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) արտոնությունը երկարաձգվել է եւս մեկ տարով,- գրում է banks.am-ը:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասել է, որ գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը։

«Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգել մինչեւ 2025-ի հունվարի 1-ը»,-ասել է փոխնախարարը։

Նա նշել է, որ վերջին 2 տարում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալներն աճում են.

«2022-ին ներմուծման ծավալը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, 2020-ի համեմատ՝ շուրջ 12 անգամ, էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման ծավալը 2022-ին 2021-ի համեմատ աճել է 3,8 անգամ»։

Մեկնաբանություն