ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի ԿԲ-ի շուրջ 200 միլիարդ եվրոյի ակտիվներ ԵՄ երկրները Եվրահանձնաժողովին տեղեկացրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի 200 միլիարդ եվրո սառեցված ակտիվների գտնվելու վայրի մասին․ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը,- գրում է Radar.am-ը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պնդում էր, որ ԵՄ երկրները սառեցրել են ավելի քան 300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ: