Իրանը նախատեսում է Ռուսաստանում երկու բանկերի մասնաճյուղեր բացել Իրանը մտադիր է Ռուսաստանում երկու բանկերի ներկայացուցչություններ ու մասնաճյուղեր բացել,- գրում է banks.am-ը։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Մոհսեն Քարիմիին։ «Մենք երկու բանկերի խորհուրդ ենք տվել բացել ներկայացուցչություններ, այնուհետեւ՝  մասնաճյուղեր՝ բացահայտելու առեւտրային եւ տնտեսական ներդրումների հնարավորությունները Ռուսաստանում», - ասել է նա։ ՏԱՍՍ-ը նշում է, որ որոշումն ընդունվել է ի պատասխան մայիսի 17-ին Իրանում ռուսական ՎՏԲ բանկի առաջին ներկայացուցչության բացմանը։