ՊԵԿ-ը մշտադիտարկում կանցկացնի հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության գրեթե 550 օբյեկտում Ամանորի տոնակատարություններով պայմանավորված` ՊԵԿ-ը մշտադիտարկում կանցկացնի հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության գրեթե 550 օբյեկտում: Նախատոնական ու տոնական օրերին, ինչպես փորձն է ցույց տալիս, տնտեսվարողների իրացման շրջանառության աճին զուգընթաց, կարող է ավելանալ նաև վարձու աշխատողների քանակը: ՊԵԿ-ը հորդորում է  տնտեսվարողներին ցույց տալ իրական պատկերը: Հարկային մարմինը նաև ակնկալում է, որ կհայտարարագրվեն կորպորատիվ և ավանդական միջոցառումներին մասնակցող հանդիսավարներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին վճարվող եկամուտները, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն նրանց վճարված փողը: