Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

6 հեռուստաընկերության եթերազրկել են (տեսանյութ)

Հլս 18, 2023 18:21
328

Հեռուստաընկերությունների հայտարարություն

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Արմենիա թի-վի», «Ա-թիվի»,  «Շանթ», «Դար-21»,  «Ֆրի նյուզ», «Ֆորտունա»  հեռուստաընկերությունների համար անակնկալ հարված եղավ ՀՀՌՑ կողմից եթերազրկվելը՝ վճարումների ուշացման պատճառաբանությամբ։

Եվ դա այն պարագայում, երբ վերջին տարիների աղետալի իրադարձությունների՝ համավարակի, պատերազմի, ինչպես նաև օրենսդրական խստացումների հետևանքով շեշտակիորեն կրճատվել են բոլոր հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները։

Օրենսդրական նոր պահանջները՝ հեղինակային իրավունքի խիստ պաշտպանությունը, հեռուստաեթերում պետական լեզվով՝ հայերենով հեռարձակվող հաղորդումների գերակա ծավալի և բովանդակության բացարձակ ապահովումը, ենթադրում են  ֆինանսական հավելյալ միջոցներ, որոնց բացակայության կամ սակավության հետևանքով զգալիորեն բարձրացել է հեռուստատեսային հաղորդման պատրաստման ինքնարժեքը։

Ստեղծված իրավիճակում գրեթե անհնար է դառնում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ և ամբողջական լուսաբանումը։ Ակնհայտ է, որ նման խստացումների համար լավագույն ժամանակը չի ընտրված։

Գովազդային մուտքերը կտրուկ նվազել են հատկապես առանց այն էլ ամենից ոչ եկամտաբեր հունիս-հուլիս ամիսներին, և այս եթերազրկումը կարող է լիովին կազմալուծել հեռուստաընկերությունների գործունեությունը։

Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր հեռուստաընկերությունները զգալիորեն նվազեցրել են իրենց պարտքերը, արձանագրելով տնտեսավարման դինամիկա։

Բացի այդ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրությունների ընթացքում հեռուստաընկերությունները ձեռք են բերում հավելյալ եկամուտներ, որոնք ուղղվում են ՀՀՌՑ-ին ունեցած պարտքերի մարմանը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ՝ ի չիք դարձնելու այդ հնարավորությունը։

Առնվազն տարօրինակ է այն, որ ՀՀՌՑ-ն, հեռուստաընկերություններին ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ մատուցելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց։

Առհասարակ անհասկանալի է հեռուստաընկերությունների համար  մենաշնորհային դիրք ունեցող ՀՀՌՑ ծառայությունների դիմաց վճարումների գնագոյացումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ թվայնացումից հետո գները պետք է ոչ թե բարձրանային, այլ նվազեին։

ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովման կարևոր գործոններից է հեռուստատեսային հանրային մուլտիպլեքսի բնականոն գործունեությունը։ Հետևաբար, ստեղծված իրավիճակը պահանջում է հարցի համակողմանի քննարկում և համակարգային լուծում։

Սույն հիմնախնդրի առաջացման և լուծման պատասխանատուն ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունն է։ Բայց մենք այս գերատեսչությունը դիտարկում ենք ոչ թե գումարներ հավաքող տնտեսավարող սուբյեկտ, այլ տեղեկատվական քաղաքականություն մշակող և իրագործող մարմին։

Հետևաբար առաջարկում ենք մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները և շահագրգիռ կողմերի՝ Ազգային ժողովի, Կառավարության,  ՀՌՀ-ի և բոլոր  հեռուստաընկերությունների մասնակցությամբ մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության արդյունավետ և տրամաբանական հայեցակարգ։

Բացասական արձագանքի պարագայում ներքոստորագրյալ հեռուստաընկերություններն իրենց իրավունքները պաշտպանելու համար օրենքով սահմանված կարգով դիմելու են հավելյալ անհրաժեշտ քայլերի։

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերություններ՝

Երկիր մեդիա ՀԸ, Կենտրոն ՀԸ, Շանթ ՀԸ, Ա-ԹիՎի ՀԸ, Արմենիա Թի-Վի ՀԸ, :Բուն Թի Վի ՀԸ, Նուռ ՀԸ, Նոր Հայաստան ՀԸ, 5-րդ ալիք ՀԸ, Ֆրի Նյուզ ՀԸ, 21 ԹիՎի ՀԸ, Դելտա ԹիՎի ՀԸ, Արարատ Թիվի ՀԸ, Արմա ԹԻ-ՎԻ ՀԸ, Գեղամա ՀԸ, Ֆորտունա ՀԸ, Կոտայք Թի Վի ՀԸ, Ցայգ ՀԸ, Տավուշ ՏՎ ՀԸ