ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
Apple-ը գեներատիվ AI-ի ֆունկցիոնալը iPhone-ում ինտեգրելու համար բանակցում է OpenAI-ի հետ
2024թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 25 միավոր անշարժ գույք և շուրջ 35 միլիարդ դրամ
2024-ին Հայաստանում կարմրուկի 362 դեպք է գրանցվել
Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերությունը․ ԵԱԶԲ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է 35 սահմանային սյուն
Ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Գործադիր տնօրենին
Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով
Ռուսաստանի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է 5.4%-ով
Կայացել են 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
Հնդկաստանը ռազմական նշանակության ապրանքների արտահանումը 10 տարում 35 անգամ մեծացրել է
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 մլրդ դրամ
Apple Vision Pro-ի գինը երկրորդական շուկայում նվազում է. այն արդեն 30-40%-ով ցածր է պաշտոնականից
ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհի ամենամեծ 3D տպիչը․ այն 29 մետրանոց կոնստրուկցիաներ է տպում
Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը
Ռուսաստանում գործող եվրոպական բանկերը 2023-ին քառակի շատ հարկ են վճարել
Meta-ի 35 միլիարդ դոլարի ներդրումը AI ոլորտում խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 29.04.24

Կեղծ 100 դոլարանոցներ իրացրած անձանց բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փտր 17, 2024 16:55
166
ADS

ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 հազար դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Նույն օրը կեղծ արտարժույթ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնում: Երևանցի վերոհիշյալ անձինք փետրվարի 7-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքում խոտաբույսերի առքուվաճառքով զբաղվող մի կնոջից 16 000 դրամի գնումներ են արել, վճարումը կատարել են 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամով և ստանալով 24 000 դրամ մանրադրամը՝ հեռացել են:
Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Փետրվարի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի պարեկները տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի ուղևորները փորձել են Արենի գյուղի տաղավարներից կեղծ թղթադրամներով գնումներ կատարել: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 123,5-րդ կմ-ին կանգնեցրել են վերոհիշյալ «Օպելը» և կեղծ թղթադրամներ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Եղեգնաձորի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 53-ամյա վարորդին, 37 և 25 տարեկան երկու ուղևորին, որոնք ամուսիններ են:
Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է մեկ 100 դոլար անվանական արժեքով ակնհայտ կեղծ թղթադրամ, իսկ 37-ամյա ուղևորը հայտնել է, որ մեքենայում գտնվող պայուսակում կա 100 դոլար անվանական արժեքով 10 կեղծ թղթադրամ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վայոց ձորի մարզի քննչական վարչություն:

Այդ ընթացքում Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված անձինք փետրվարի 7-ի ժամը 19.30-ի սահմաններում Նորավանքի շուկա կոչվող տարածքում նույնպես առևտուր են արել՝ վճարումը կատարելով երեք 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներով:

Բոլոր անձինք ներկայացրել են իրենց տրված կեղծ 100 դոլարանոցները:

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդուն կեղծ թղթադրամներն իրացրել էր մայրաքաղաքի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի բնակիչը: Փետրվարի 14-ին նա նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է մեկ կեղծ 100-դոլարանոց:

Երեք տղամարդիկ կալանավորվել են, իսկ 25-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 14-ին մայրաքաղաքի Կողբի 2-րդ փողոցի մի տնից առգրավվել է 100 դոլար անվանական արժեքով 46 կեղծ թղթադրամ:

Քրեական վարույթը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություն