2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Դատարանն անօրինական է ճանաչել Wildberries-ում անորակ կամ թերի ապրանքների վճարովի վերադարձը

Ապր 20, 2023 13:52
84

Մոսկվայի մարզի Պոդոլսկի քաղաքային դատարանն անօրինական է ճանաչել Wildberries ինտերնետային խանութի անորակ կամ թերություններ ունեցող ապրանքների վճարովի վերադարձը: Ճիշտ է, Wildberries-ը նախատեսում է վիճարկել այս որոշումը,- գրում է News.am Tech-ը։

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Մոսկվայի մարզի վարչության պետի տեղակալ Նիկոլայ Դրոզդը РБК-ին ասել է, որ 2023-ի մարտի սկզբին Մոսկվայի մարզի Ռոսպոտրեբնադզորի վարչությունը հայց է ներկայացրել շրջանառությամբ Ռուսաստանի ամենամեծ ինտերնետային խանութի՝ «Wildberries» ՍՊԸ-ի դեմ։ Ապրիլի 13-ին հայցը բավարարվել է, և ինտերնետային խանութի գործողությունները ճանաչվել են ոչ իրավաչափ։

Դատավարության ընթացքում ապացուցվել է, որ  «Wildberries» ՍՊԸ-ն առցանց վաճառքի ժամանակ թույլ է տալիս «գործող օրենսդրության խախտումներ»՝ «վերադարձի առաքման համար սպառողներից գումարներ գանձելով կամ պահելով, երբ նրանք հրաժարվում են անորակ ապրանքներից»:

Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ Մոսկվայի մարզի վարչության պետի տեղակալի, եթե գնորդը գնված ապրանքներում հայտնաբերել է թերություններ կամ խնդիրներ, որոնք վաճառողի կողմից չեն նշվել, նա իրավունք ունի.

  • Պահանջել, որպեսզի այն փոխարինվի նույն ապրանքանիշով, այլ ապրանքանիշով՝ ապրանքների գնի վերահաշվարկով,
  • Պահանջել թերությունների անհատույց վերացում,
  • Հրաժարվել գնումից և պահանջել վերադարձնել ապրանքի համար վճարված գումար,
  • Պահանջել ամբողջական փոխհատուցում անորակ ապրանքների վաճառքից առաջացած վնասների համար:

Wildberries-ի ներկայացուցիչները, սակայն, համաձայն չեն դատարանի որոշման հետ և մտադիր են այն բողոքարկել ավելի բարձր ատյանում։

«Դատարանը լիովին չի հասկացել գործի հանգամանքները. ընկերության ներկայացուցիչները ներկա չեն եղել, քանի որ պատշաճ կերպով չեն ծանուցվել և չեն կարողացել ներկայացնել իրենց փաստարկները»,- РБК-ին ի պատասխան ասել է ընկերության ներկայացուցիչը: