ՀՀ ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստում քննարկվել են հարկային հանցագործությունների պատասխանատվության դրույթների փոփոխությունները
Լուրեր |
ՀՀ ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստում քննարկվել են հարկային հանցագործությունների պատասխանատվության դրույթների փոփոխությունները
Նիստի առանցքում, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման միջոցով, օրենսդրական նախաձեռնության, մասնավորապես, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի կազմում չներգրավված կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է հանրության, այդ թվում՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ նոր օրենսդրական նախաձեռնության համատեքստում։ Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն օրինապահ հարկ վճարողների համար մրցակցային միջավայրի ապահովումը և հարկային կարգապահության բարձրացումն է։
Նիստի ընթացքում քննարկման են ներկայացվել հարկային հանցագործությունների պատասխանատվության դրույթների փոփոխությունները։ Ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ, ինչպես նաև ուսումնասիրված միջազգային փորձը, մասնավորապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Իսպանիա) և Եվրոպական Միության անդամ երկրների փորձը՝ անդրադառնալով առանձին երկրների քրեականացված արարքների վերաբերյալ կարգավորումներին։
Քննարկվել են կոմիտեի կողմից առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես, հարկային հանցագործություններում որոշակիացման մեխանիզմները, ինչպես նաև առանձին արարքների սահմանումը, որի արդյունքում հնարավոր կլինի ցուցաբերել տարբերակված մոտեցում խրախուսական նորմի կիրառման հնարավորության վերաբերյալ։
Երկխոսության ընթացքում բարձրացվել են օրենսդրական նախաձեռնության մասով գործարար միջավայրի մտահոգություններն ու խնդիրները:
Խորհրդի նիստի արդյունքում առաջարկվել է Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ կազմել երկու աշխատանքային խմբեր, որոնցից մեկը կզբաղվի օրենսդրական նախաձեռնության նախագծի լավարկմամբ և լրացուցիչ ուսումնասիրությամբ՝ մեկամսյա ժամկետում ներկայացնելով նոր տարբերակ, իսկ մյուս աշխատանքային խումբը՝ վարչարարական պրակտիկայի ընթացքում ծագած խնդիրների ուսումնասիրությամբ։ Առաջարկությունը ողջունվել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամների ու ներկաների կողմից և պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համատեղ աշխատանքների մասով։
ՊԵԿ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժին Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հայաստանը նախատեսում է 15.3%-ով կրճատել պաշտպանության ծախսերը
2025/10/27/ 11:42 -
Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները
2025/10/27/ 11:24 -
6.5 կգ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող անձը կատարել է 14 մլն դրամի փողերի լվացում
2025/10/27/ 11:07 -
ՀՀ պետբյուջեի եկամուտները 2026 թվականին կանխատեսումներով կկազմեն գրեթե 3.1 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 3.6 տրիլիոն դրամ
2025/10/27/ 10:57 -
Հակաբիոտիկները կորցնում են իրենց արդյունավետությունը. ԱՀԿ
2025/10/27/ 10:44 -
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց թանկացել է` հասնելով 66,18 դոլար
2025/10/27/ 10:42 -
Հոկտեմբերի 27-ի կրիպտոարժույթների փոխարժեքները
2025/10/27/ 10:34 -
Հոկտեմբերի 26-ի կարևոր լուրերը
2025/10/26/ 18:29 -
Աշխատանք VS կյանք. ինչպես պահպանել հավասարակշռությունը
2025/10/26/ 17:56 -
Ինչու՞ ավելի շատ աշխատելը այլևս չի «աշխատում». ինչպես բարձրացնել թիմի արդյունավետությունը
2025/10/26/ 11:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ SALESFORCE-Ը ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ