Ինքնագլոր վարելու կարգերը խախտելու դեպքում կսահմանվեն տուգանքներ
Լուրեր |
Փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում է սահմանել տուգանքներ խախտումների համար, որոնք կկազմեն նվազագույն աշխատավարձի հնգապատիկը։
«Օրինակ՝ եթե միջոցը օգտագործվում է առանց սաղավարտի կամ սաղավարտը կոճկված չէ, տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով: Սաղավարտը պարտադիր է միայն 18 տարեկանից բարձր անձանց համար, որոնք այն օգտագործում են հանրային տարածքներում»,-նշեց նա:
Փոխնախարարը հավելեց, որ կազմակերպությունների համար, որոնք վարձակալությամբ տրամադրում են նման սարքավորումներ, նախատեսված է նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե սարքավորումը ճիշտ չի կահավորվել:
Նա նաև ընդգծեց, որ այդ սարքերով բեռ կամ անձանց տեղափոխելն արգելված է, ինչպես նաև արգելված է դրանց օգտագործումը մայրուղիներում, թունելներում և ճանապարհներին։ Այդ խախտումների համար նույնպես նախատեսված են համապատասխան տուգանքներ:
«Կայանման հարցերը չեն կարգավորվի այս նախագծով, դրանք կվերահսկվեն քաղաքապետարանի կողմից, և հատուկ հաստատված վայրերում կկայանվեն»,-ասաց փոխնախարարը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ արդյոք քաղաքապետարանի կողմից հաստատված կայանման վայրերի ցանկ կա՞։
«Այդ ցանկը մենք չունենք, պետք է քաղաքապետարանը մշակի այն»,-պատասխանեց փոխնախարարը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08 -
Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ
2026/05/08/ 12:05 -
Երբ ճամփորդությունը սկսվում է ճիշտ քարտից
2026/05/08/ 11:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․