Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Վրաստան մեկնելու համար մեքենաների մեծ հերթ է գոյացել Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Վրաստան մեկնելու համար մեքենաների մեծ հերթ է գոյացել: Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալը նշել է, որ ռուսական կողմն ամենօրյա ռեժիմով հետևում է բոլոր անցակետերի աշխատանքին, բայց Վերին Լարսը խնդրահարույց կետերից մեկն է: Ըստ պաշտոնյայի, այս պահի դրությամբ Վերին Լարսը մուտքի համար աշխատում է անխափան, իսկ ռուսական կողմից ելքի համար նկատվում է բեռնատարների ներհոսք և մեծ հերթեր: Ի դեպ, միայն դեկտեմբերին այդ անցակետով անցել է 257 հազար տոննա ապրանք: Դա 65 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա դեկտեմբերին: