Կա՞ արդյոք խտրականություն գործարար կանանց նկատմամբ Կանայք հայաստանյան գործարար միջավայրում քիչ են, ինչը շատ հաճախ թյուրընկալման պատճառ է դառնում։ Հայտնի աքսիոմ է՝ տնտեսության մեջ կանանց մասնակցությունն ավելացնում է բիզնեսի արդյունավետությունը։ Իսկ թե ինչո՞ւ են կանայք բիզնեսում այնուամենայնիվ քիչ Վահրամ Միրաքյանը փորձել է պարզել՝ «Պրոըքաունթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Արմինե Աբելյանի և «Ֆամի գրուպ» ընկերության հիմնադիր Հասմիկ Ռաշոյանի հետ։