2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Մակրոնը և Շոլցը հայտարարել են հացահատիկի արտահանման համար Օդեսայի շրջափակումը վերացնելու հրատապ անհրաժեշտության մասին

Մյս 28, 2022 19:27
189

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտարարել են ուկրաինական հացահատիկի արտահանման համար Օդեսայից շրջափակման վերացման անհրաժեշտության մասին,- հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Նախագահ Էմանուել Մակրոնը և կանցլեր Օլաֆ Շոլցը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում պնդել են Օդեսայի շրջափակումը վերացնելու հրատապ անհրաժեշտությունը ՝ թույլ տալու համար ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով և խուսափել պարենային գլոբալ ճգնաժամից։

Տեքստում նշվում է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներն ի գիտություն են ընդունել Ռուսաստանի ղեկավարի խոսքերն այն մասին, որ հացահատիկի արտահանման համար ուկրաինական նավահանգիստ մուտքը բաց կլինի նավերի համար, եթե տարածքը նախապես մաքրվի ականներից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արևմտյան գործընկերների հետ զրույցի ժամանակ Պուտինը խոսել է Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության զարգացման մասին։ Նա նաև հաստատել է ռուսական կողմի բաց լինելը Ուկրաինայի հետ երկխոսության վերսկսման համար։