Հայաստանում օնլայն տաքսիների գործունեությունը կկանոնակարգվի
Լուրեր |
Հայաստանում կկանոնակարգվի օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը, կսահմանվի պետական տուրք նաև էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները, որոնք ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղևորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ (էկոնոմ, կոմֆորտ, բիզնես)՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորության և վերահսկողության:
Առկա խնդիրների կարգավորման նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն: Առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրքը տարեկան 1 միլիոն դրամ: Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար առաջարկվում է սահմանել արտոնագրի պետական տուրք:
Պետական տուրքն անկանխիկ վճարման դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից կսահմանվի 1.5%-ի չափով, 2025-ի հունվարի 1-ից՝ 2.5%-ի չափով, 2026-ի հունվարի 1-ից՝ 4%-ի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում համապատասխանաբար 2024-ին՝ 2%-ի չափով, 2025-ին՝ 3.5%-ի չափով, 2026-ին՝ 5%-ի չափով:
Կսահմանվի էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառության և էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Ոլորտի իրավախախտումների դեպքում սահմանվում են վարչական պատասխանատվության միջոցներ:
Օրենսդրական փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերի 1-ից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի
2026/03/31/ 16:59 -
Ինչպես Հայաստանում աշխատանք գտնել․ ինչու չեն գտնում իրար գործատուն ու աշխատողը
2026/03/31/ 16:46 -
Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարող է մինչև 194 մլրդ դոլար վնաս հասցնել տարածաշրջանի տնտեսությանը
2026/03/31/ 15:41 -
Վարչապետը ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին
2026/03/31/ 15:36 -
Եվրոպան՝ էներգետիկ երկարատև ճգնաժամի շեմին․ անդամ երկրներին զգուշացում է տրվել
2026/03/31/ 15:01 -
Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը (տեսանյութ)
2026/03/31/ 14:37 -
Հանդիպում ԿԲ-ում․ ինչ հարցեր են քննարկվել ԱՄՀ պատվիրակությնա հետ
2026/03/31/ 14:17 -
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է սահմանային անցակետ
2026/03/31/ 14:13 -
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին
2026/03/31/ 14:09 -
Քանի՞ տարանցիկ չվերթ է իրականացվել ՀՀ օդային տարածքով Իրան-Իսրայել պատերազմով պայմանավորված
2026/03/31/ 13:58
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն