Հարավային Կորեան չեղարկել է նավթի ներկրման մաքսատուրքերը
Լուրեր |
Կորեայի Հանրապետության կառավարությունը մինչև տարեվերջ չեղարկում է նավթի և նավթամթերքի ներմուծման մաքսատուրքերը, որոնք կազմում էին 0.5%: Պատճառը Ռուսաստանից այդ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրների և միջազգային մրցակցության աճն է: Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը,- գրում է b24.am-ը։
Իշխանությունները նշել են, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շարունակման ֆոնին «խնդիրներ են առաջանում Ռուսաստանից համեմատաբար էժան ներմուծման հետ կապված», ինչի պատճառով հարավկորեական ընկերությունների արտադրության ինքնարժեքը լրջորեն աճել է։
«Նավթաքիմիական արդյունաբերության մրցակից երկրները, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, վերջին շրջանում զգալիորեն մեծացրել են իրենց արտադրական հզորությունները, մեր ընկերությունների արտահանման մրցունակությունը հայտնվել է վտանգավոր վիճակում», – նշել են նախարարությունից։
Պաշտոնյաները հավելել են, որ դրա հետ կապված որոշում է կայացվել այսօրվանից չեղարկել նավթամթերքի ներմուծման մաքսատուրքերը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/08 22:00
Ապրիլի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/08 19:19
Ապրիլի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 8-ի կարևոր լուրերը
2026/04/08/ 22:00 -
IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները
2026/04/08/ 21:09 -
Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրումը պահանջում է ոչ միայն օրենք, այլև իրազեկ մասնակցություն
2026/04/08/ 20:57 -
Ապրիլի 8-ի բիզնես լուրերը
2026/04/08/ 19:19 -
Հաղորդակցություն, որը դուրս է ստանդարտ շրջանակներից․ ինչպես շփվել գործընկերների հետ
2026/04/08/ 18:22 -
Բեռնափոխադրումների պատկերը Հայաստանում՝ 2026-ի հունվար-փետրվարին
2026/04/08/ 17:52 -
Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված դրամական միջոցների գծով եկամտի որոշման առանձնահատկությունների փոփոխության մասին
2026/04/08/ 17:42 -
Որտե՞ղ ավանդ ներդնել 2026-ին. 10% եկամտաբերություն դրամով և բանկերի թոփ եռյակը, որոնք առաջարկում են լավագույն պայմանները
2026/04/08/ 17:08 -
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
2026/04/08/ 16:38 -
Պատրաստակամ ենք աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում․ նախարար
2026/04/08/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 8, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․