Իլոն Մասկի Neuralink-ը մարդկանց ուղեղում չիպեր տեղադրելու թույլտվություն է ստացել Իլոն Մասկի հիմնադրած Neuralink ընկերությունը, որը զբաղում է մարդկանց համար ուղեղի իմպլանտների արտադրությամբ, կարգավորիչ մարմնի կողմից ստացել է թույլտվություն՝ մարդկանց ուղեղում չիպեր տեղադրելու փորձարկումների համար: «Ուրախ ենք տեղեկացնել, որ FDA-ի (ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն) կողմից թույլտվություն ենք ստացել մարդկանց կլինիկական փորձարկումներ սկսելու համար»,- ասվում է ընկերության Twitter-ի էջում։ Առաջիկայում ընկերությունը կհայտարարի առաջին կլինիկական փորձարկումների համար մասնակիցների հավաքագրման մասին։ Neuralink-ը նշել է, որ սա առաջին կարևոր քայլն է, որն ապագայում թույլ կտա չիպերի տեխնոլոգիայի միջոցով օգնել շատ մարդկանց։ Neuralink-ը հիմնադրվել է 201-ին։ Դրա հիմնական նպատակն է սովորել, թե ինչպես կարելի է չիպեր ներդնել հաշմանդամություն ունեցող մարդկանց մեջ, որպեսզի նրանք մտքի ուժով կարողանան օգտագործել համակարգիչներն ու հեռախոսները: 2019 թվականից ընկերությունը փորձում է կարգավորիչ մարմնի կողմից հաստատում ստանալ մարդկանց վրա փորձարկումների համար, առանց որի ապրանքը չի կարող մտնել շուկա։