Աշխարհի ամենահարուստ մարդիկ այս տարի կորցրել են գրեթե 2 տրլն դոլար. Forbes USA Forbes USA-ի գնահատմամբ` 2022 թվականին աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են 1,9 տրիլիոն դոլար: Վերջին տվյալով` նրանց ընդհանուր կարողությունը կրճատվել է 13,8 տրլն դոլարից մինչեւ 11,9 տրլն դոլար: Միլիարդատերերի թիվը նույնպես նվազել է`2671-ից մինչեւ 2523: Միլիարդատերերի շարքից դուրս են մնացել նաև FTX հեջ-ֆոնդի հիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդը, երաժիշտ Քանյե Ուեսթը եւ Rivian-ի հիմնադիր Ար-Ջեյ Սքարինջանը: 2020 եւ 2021 թվականներին աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն աճել է տրիլիոնավոր դոլարներով, սակայն այս տարի նրանք բախվել են անկայուն ֆոնդային շուկայի և անզուսպ ինֆլյացիայի£