Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պետնախարարին
Առաջարկվել է անցկացնել Հարիս-Թրամփ բանավեճի երկրորդ փուլ
Բենզալցակայանների ու գազալցակայանների՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 6.6 մլրդ դրամ
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին տրամադրվում են հեծանիվներ
Trump Media-ի բաժնետոմսերի արժեքը Թրամփ-Հարիս բանավեճից հետո ընկել է 17%-ով
Huawei-ն ներկայացրել է աշխարհում առաջին կրկնակի ծալվող սմարթֆոնը
Կասեցվել է մարինացված պահածոների արտադրամասի գործունեությունը
Volkswagen-ը խորը ճգնաժամ է կանխատեսել ողջ գերմանական ավտոարդյունաբերության համար
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
2024 թվականի օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 1.3%-ով․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Samsung-ն ամբողջ աշխարհում կկրճատի աշխատողների թիվը. Reuters
«Արսենալը» 38 տարվա մեջ առաջին անգամ արտագնա մարզաշապիկով կխաղա «Տոտենհեմի» հետ դերբիում
Թրամփին աջակցող Մասկը խոստովանում է՝ վերջին դեբատում Հարիսն ուժեղ էր
Հայաստանի տնտեսական աճը գերազանցում է պոտենցիալը. ԿԲ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Վրաստանում նախատեսել են մեկ տարում կառուցել 16 հիդրոէլեկտրակայան
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Ճապոնիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը»
Հայաստանը ցանկանում է հյուրընկալել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերը
Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է կապի հանգույց հանդիսանալ Եվրոպայի և Ասիայի միջև. ալբանացի փոխնախարար

Մաքսային արտոնություն՝ ուղևորափոխադրում իրականացնողներին

Սպտ 5, 2024 15:49
18
ADS

Սեպտեմբերի 5-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ազատել մաքսատուրքից միկրոավտոբուսների ներմուծումը՝ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով, տրանսպորտի ոլորտը համարվում է գերակա, և տարբեր արտոնություններ արդեն իսկ սահմանված են այդ ոլորտի համար: Սակայն միկրոավտոբուսների ներմուծումը մինչ այժմ բացառություն էր և չէր ազատվում մաքսատուրքից: Այս փոփոխության նպատակն է խթանել ներդրողների հետաքրքրությունը այս ոլորտի զարգացման նկատմամբ:

«Նման խնդիրների մասին մարզերում հաճախ են բարձրաձայնում: Մեր խնդիրն է, որ մարզի ներսում համայնքների միջև և մարզերի ու մայրաքաղաքի միջև լինի նորմալ տրանսպորտային հաղորդակցություն: Մենք տեսնում ենք, որ մարդիկ մրցույթներին կամ չեն մասնակցում, կամ մենաշնորհացման որոշակի վտանգներ են տեսնում: Հիմա ցանկանում ենք այս գործիքով ավելի գրավիչ դարձնել այդ ներդրումները, միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան»,- հավելել է նա։

Մեկնաբանություն