Սեպտեմբերի 5-ի եղանակային կանխատեսումը հանրապետությունում. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ին (հատկապես ցերեկային ժամերին) աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Այսօր երեկոյան ժամերին հնարավոր է` կարճատև անձրև տեղա նաև Երևանի առանձին հատվածներում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 32-34, գիշերը` 18-20 աստիճան տաքություն։