Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Պարենային ապրանքների գների դինամիկան Հայաստանում՝ 2024-ի օգոստոսին

Սպտ 5, 2024 19:55
56

2024 թվականի հուլիսին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 1%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ նվազել 0.2%-ով։ Այս տվյալները տրամադրել է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն:

Հացաբուլկեղենը և հացահատիկային ապրանքներն օգոստոսին էժանացել են 1.5%-ով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.1%-ով։ Ալյուրը էժանացել է 1%-ով (ամսվա կտրվածքով աճել 0.2%-ով), բլղուրը՝ 0.7%-ով (0.4%-ով աճ), իսկ ոսպի գինը աճել է 9.2%-ով (0.8%-ով աճ):

Մսի գները օգոստոսին նվազել են 2.4%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.3%-ով։ Խոզի միսն էժանացել է 6.8%-ով (0.4%-ով անկում), տավարի միսը՝ 1.8%-ով (0.6%-ով անկում), թռչնամիսը՝ 5.5%-ով (0.1%-ով աճ), իսկ գառան միսը թանկացել է 2.6%-ով (0.1%-ով անկում):

Ձկան և ծովամթերքի գները նվազել են 5.3%-ով՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, իսկ հուլիսի համեմատ՝ 0.1%-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի գները նվազել են 0.4%-ով՝ մեկ տարվա կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.3%-ով։ Պանիրը էժանացել է 6.9%-ով (0.8%-ով անկում), թարմ կաթը՝ 1.9%-ով (0.9%-ով անկում), իսկ թթվասերը թանկացել է 0.7%-ով (0.4%-ով աճ): Ձվի գինը աճել է 8.3%-ով (0.1%-ով աճ):

Յուղերի և ճարպերի գները նվազել են 3%-ով՝ տարեկան կտրվածքով, սակայն ամսվա կտրվածքով աճել են 1.1%-ով։ Մարգարինը էժանացել է 16.9%-ով (0.3%-ով անկում), կարագը՝ 0.7%-ով (1.2%-ով աճ), իսկ բուսայուղը՝ 6.3%-ով (1.3%-ով աճ):

Մրգի գները թանկացել են 8.5%-ով՝ մեկ տարվա կտրվածքով, սակայն ամսվա կտրվածքով նվազել են 6%-ով:

Բանջարեղենի գները օգոստոսին աճել են 15%-ով՝ տարեկան կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 3.6%-ով:

Շաքարավազի, շաքարային հրուշակեղենի և նմանատիպ ապրանքների գները թանկացել են 2.9%-ով՝ մեկ տարվա կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 1.2%-ով: Շաքարավազը թանկացել է 2.5%-ով (ամսվա կտրվածքով՝ 1.7%-ով), իսկ շոկոլադը՝ 3.9%-ով (1.7%-ով):

Սուրճի, թեյի և կակաոյի գները օգոստոսին աճել են 8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ հուլիսի համեմատ՝ 0.4%-ով։ Սուրճը թանկացել է 8.8%-ով (0.5%-ով աճ), իսկ կակաոն՝ 3.6%-ով (0.8%-ով աճ):

Հուլիսին հանքային ջրի գները աճել են 1.9%-ով՝ մեկ տարվա կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.6%-ով։

Ալկոհոլային ապրանքները թանկացել են 7.7%-ով՝ տարեկան կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.8%-ով։ Օղին թանկացել է 10.9%-ով (1%-ով աճ), գինին էժանացել է 1.7%-ով (0.1%-ով աճ), իսկ գարեջուրը թանկացել է 4.4%-ով (0.6%-ով):

Ծխախոտային արտադրանքը թանկացել է 1.4%-ով՝ մեկ տարվա կտրվածքով, սակայն ամսվա կտրվածքով նվազել է 0.1%-ով։

Այլ պարենային ապրանքները օգոստոսին էժանացել են 3.3%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.1%-ով։ Միաժամանակ, ոչ պարենային ապրանքների շուկայում օգոստոսին գրանցվել է 1.6%-ով նվազում՝ տարեկան կտրվածքով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.6%-ով: Ընդհանուր առմամբ, 2024 թվականի օգոստոսին Հայաստանում գնաճը կազմել է 1.3%՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.1%։