Մեկ տարի անց սահմանազատում. առկա հարցերը Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, խախտելով ՀՀ սահմանը, ապօրինաբար մուտք գործեցին ՀՀ սուվերեն տարածք: Հետագայում Ադրբեջանը ոչ միայն դուրս չբերեց իր ԶՈՒ-ն Հայաստանի տարածքից, այլ իր նոր դիրքերի ամրապնդման աշխատանքներ սկսեց իրականացնել: Այսօր ակտիվ խոսակցություններ են ընթանում դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց իրականացնելու վերաբերյալ: