Forbes-ը կազմել է աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ցանկը
Լուրեր |
2022 թվականն անկման տարի էր աշխարհի 2640 միլիարդատերերից շատերի համար, այդ թվում՝ առաջին հորիզոնականներում գտնվողների համար, գրում է հեղինակավոր Forbes հանդեսը՝ հրապարակելով աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ցանկը,- գրում է tert.am-ը։
Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,1 տրիլիոն դոլար՝ 200 միլիարդ դոլարով պակաս՝ 2022 թվականի 2,3 տրիլիոնի համեմատ։
Ցանկն առաջին անգամ գլխավորել է LVMH-ի ղեկավար Բերնար Առնոն: Նա վաստակել է 53 միլիարդ դոլար՝ ավելի շատ, քան ցանկացած միլիարդատեր, ինչը բավական է եղել առաջին անգամ առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար: Առնոն ունի 211 մլրդ դոլար:
Հանդեսը գրում է, որ 2022-ին ոչ ոք ավելի շատ կորուստներ չի կրել, քան Ջեֆ Բեզոսը. Amazon-ի արժեթղթերի գինն ընկել է 38%-ով։ Անկումը Բեզոսի կարողությունը նվազեցրել է 57 միլիարդ դոլարով: Նա այս տարվա վարկանիշում երրորդն է: Այժմ նա ունի 114 մլրդ դոլար:
Կորցրած ֆինանսական միջոցների ցուցանիշով Բեզոսին հաջորդում է Իլոն Մասկը: Նա աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից զրկվել է Twitter-ի գնումից հետո, որը նա մասամբ ֆինանսավորել է Tesla-ի արժեթղթերը վաճառելով, ինչը վախեցրել է ներդրողներին։ Մասկը, որի կարողությունը նվազել է 39 մլրդ դոլարով, այժմ վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 180 մլրդ դոլար:
Չորրորդ տեղում Լարի Էլիսոնն է 107 մլրդ դոլարով, նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը (106 մլրդ դոլար), Բիլ Գեյթսը (104 մլրդ դոլար), Մայքլ Բլումբերգը (94.5 մլրդ դոլար), Կառլոս Սլիմ Հելուն (93 մլրդ դոլար), Մուկեշ Ամբանին (83.4 մլրդ դոլար), Սթիվ Բալմերը (80.7 մլրդ դոլար):
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 29-ի կարևոր լուրերը
2026/03/29/ 21:59 -
Մարտի 28-ի կարևոր լուրերը
2026/03/28/ 22:01 -
5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
2026/03/28/ 18:13 -
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․