Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն ՝ Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց հասել է 1388 դոլարի։ Նիդեռլանդների եվրոպական խոշորագույն TTF հանգույցում մայիսյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների սկզբում կազմել է 1375 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Մոսկվայի ժամանակով ժամը 9.49-ի դրությամբ գազի գինը հազար խորանարդ մետրի համար կազմել է 1388,52 դոլար։
Մարտի 26-ին Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է , որ ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունը ծանուցել է իր բուլղարական գործընկեր «Բուլգարգազ» կազմակերպությանը չորեքշաբթի ՝ ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին։ Նույն օրը լեհական PGNiG ընկերությունը հայտարարեց, որ ծանուցում է ստացել «Գազպրոմից», ըստ որի ՝ ռուսական կազմակերպությունը ապրիլի 27-ից ամբողջությամբ դադարեցնում է գազի մատակարարումը Լեհաստան։ Ընկերությունում նշել են, որ իրենք շարունակում են գազի դիմաց վճարել նախկինում կնքված պայմանագրով եւ չեն պատրաստվում անցնել ռուբլով վճարմանը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն