Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Իրանից մատակարարումների հնարավոր վերսկսման պատճառով նավթի համաշխարհայի գները նվազել են

Օգս 9, 2022 13:02
209

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի օրը փոքր-ինչ նվազել են ՝ կապված Իրանից համաշխարհային շուկա սև ոսկու մատակարարումների վերականգնման հեռանկարների հետ,- վկայում են առևտրի տվյալները։

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը ժամը 07:48-ի դրությամբ նվազել է 0,21%-ով ՝ հասնելով 96,45 դոլարի ՝ մեկ բարելի դիմաց, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները ՝ 0,22%-ով, մինչև 90,56 դոլար,- փոխանցում է РИА Новости-ն։


Ավելի վաղ Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները հայտարարել էին, որ պատրաստվում են Վիեննա ՝ անուղղակի բանակցությունների հերթական փուլի համար։ Վաշինգտոնը կարող է չեղարկել իրանական նավթի արտահանման դեմ պատժամիջոցները ՝ միջուկային արդյունաբերության ոլորտում Իրանի զարգացումը կասեցնելու դիմաց։ Եթե ​​երկրները գան կոնսենսուսի, դա Իրանի համար հնարավորություն կբացի 8-10 ամսվա ընթացքում օրական մոտ 1 մլն բարելով ավելացնել արդյունահանումը։

«Իրանից մատակարարումների հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները շարունակում են անհանգիստ պահել շուկան», — Bloomberg-ին ասել է CIBC Private Wealth Management-ի էներգիայի ավագ թրեյդեր Ռեբեկա Բաբինը:

«Առևտրի ծավալը մնում է բավականին համեստ, և այս պահին մեծ ջանքեր չեն պահանջվում շուկան շարժելու համար», — ավելացրել է նա: