Մասկը, Ցուկերբերգը և այլ տեխնոմագնատներ 2023-ին հարստացել են 658 մլրդ դոլարով՝ շնորհիվ AI-ի բումի 2023-ը համաշխարհային տնտեսության համար ամենահեշտ տարին չէր, այնուամենայնիվ այն որոշակի հնարավորություններ բացել է տեխնոլոգիական ոլորտում բիզնեսի ներկայացուցիչների համար, և մինչ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ իրենց կարողությունն ավելացրել են 1,5 տրիլիոն դոլարով, տեխնոլոգիական ոլորտում մի քանի բիզնեսի սեփականատերերին բաժին է հասել այս աճից 658 մլրդ դոլարը: Արհեստական ​​ինտելեկտի բումը նպաստել է նրանց բարեկեցության 48% աճին։ Bloomberg-ն ընդգծում է, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեծմասամբ չեն փոխհատուցել նախորդ տարվա իրենց կորուստները, որոնք ընդհանուր առմամբ հասել են 1,4 տրիլիոն դոլարի, ուստի նրանց զուտ շահույթը 2021 թվականի համեմատ կազմել է ընդամենը 100 մլրդ դոլար: ՄԱՆԱՐԱՍՆԵՐԸ ԱՅՍՏԵՂ