ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Brent տեսակի նավթը կտրուկ թանկացել է

Նյմ 29, 2022 11:30
72

Երեքշաբթի առավոտյան նավթի գինը կտրուկ աճ է ցույց տալիս նախորդ նստաշրջանի հսկայական անկումից հետո։ Սա բխում է Լոնդոնի ICE Futures բորսայի տվյալներից։

Brent-ի հունվարյան ֆյուչերսների արժեքը առավոտյան 08:12-ի դրությամբ հասել է 85,16 դոլարի ՝ մեկ բարելի դիմաց։ Այս մակարդակը 1,97 դոլարով (2,37%) բարձր է փակման գնից (83,19 դոլար մեկ բարելի դիմաց, 0,44 դոլարի:

WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ կազմում է 78,87 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 1,53 դոլարով (1,98%) բարձր է նախորդ նստաշրջանի վերջնական արժեքից։ Երկուշաբթի օրը պայմանագիրը նվազել է 0,96 դոլարով (1,3%) ՝ հասնելով 77,24 դոլարի ՝ մեկ բարելի դիմաց։

Նոյեմբերի 28-ին Brent-ը իջել է հունվարից ի վեր ամենացածր մակարդակին, իսկ WTI-ը ՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին, ըստ Dow Jones Market Data-ի։ Իրավիճակը պայմանավորված է մի քանի օր առաջ Չինաստանում տեղի ունեցած արգելափակումների դեմ զանգվածային բողոքի ակցիաներով։

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Bloomberg-ի հետ զրուցած փորձագետներին, նշում է, որ Չինաստանում բողոքի ակցիաների պատճառով Չինաստանի իշխանությունների կողմից կոշտ արձագանքներ են սպասվում։ Չինաստանը նավթի աշխարհի խոշորագույն ներկրողն է։

Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով եվրոպացի դիվանագետին, հայտնել էր, որ լեհական իշխանությունների առաջարկած ռուսական նավթի գնի սահմանաչափի կիսով չափ կրճատումը կարող է հանգեցնել Եվրամիության միասնության խախտման։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրների մեծ մասն աջակցել է մեկ բարելի դիմաց 65-70 դոլար առավելագույն գնի ներդրման նախաձեռնության իրականացմանը, սակայն Լեհաստանի և Բալթյան երկրների իշխանությունները ռուսական կողմի համար չափից դուրս ձեռնտու են համարել այդ մակարդակը։