Փետրվարի 1-ից կտուգանվեն առանց պայմանագրի բնակարաններ վարձով տվողները. ՊԵԿ
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն փետրվարի 1-ից կտուգանի առանց պայմանագրի կամ հայտարարությամբ բնակարաններ վարձով տվողներին: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա հավելել է, որ այլընտրանքային հնարավորություն է տրվել բոլոր սեփականատերերին` եթե ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել վարձակալության պայմանագիր կնքել, կարող են կոմիտեին ներկայացնել հայտարարություն, որ ունեն փաստացի վարձակալական հարաբերություններ, և ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիրն ու վճարեն հարկերը։
«Դա կիրառելի ա այն դեպքերում, երբ որ, օրինակ, հնարավոր չի կադաստրում գրանցում անել, որովհետև ժամով են տալիս որոշակի տարածքներ վարձակալության կամ օրով են տալիս: Պատկերացնում եք, որ երկու-երեք օրը մեկ չենք կարող գնալ կադաստր, գրանցում անել, մենք այդ հնարավորությունը տվել ենք: 5000 քաղաքացի արձագանքել է և ներկայացրել է հայտարարություն. դեկտեմբեր ամսվա և հունվարի ամսվա ընթացքում իրենք ունեն վարձակալական հարաբերություններ և ներկայացնելու են տարեկան եկամուտների հայտարարագիր:
Մինչև փետրվարի 1-ը հավաքում ենք բոլոր հայտարարությունները, ունենք տեղեկություններ, որոնք ստանում ենք այլ պետական մարմիններից, ունենք մեր սեփական տեղեկությունները, որտեղ ինչ տարածք է վարձով տրվում, և փետրվարի 1-ից հետո փուլ-փուլ կսկսենք վարչարարությունը՝ կենտրոնանալով նորակառույց շենքերում վարձակալության տրվող բնակարանների վրա, և կոչ եմ անում քաղաքացիներին, ինչպես մեր 5000 քաղաքացիները, ովքեր ընկալել են պահանջը, շարունակեն դա անել, որպեսզի խուսափեն լրացուցիչ վարչարարությունից»,- ասել է Բադասյանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 28-ի կարևոր լուրերը
2026/03/28/ 22:01 -
5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
2026/03/28/ 18:13 -
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13 -
Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
2026/03/27/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․