Եվրոպայում գազի գինը բարձրացել է ավելի քան 10%-ով. Bloomberg
Լուրեր |
Եվրոպայում գազի գինը բարձրացել է ավելի քան 10%-ով՝ գերազանցելով 42 եվրոն 1 ՄՎտ/ժ-ի դիմաց։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հնարավոր արտահոսքի պատճառով փակվել է Ֆինլանդիայի եւ Էստոնիայի միջեւ գազատարը։ Մերձավոր Արևելքում սրումը կարող է ազդել նաև շուկայի վրա. իսրայելական գազի մի մասը ԵՄ է մատակարարվում Եգիպտոսի միջոցով, գրում է Bloomberg-ը։
Մոսկվայի ժամանակով ժամը 13:09-ի դրությամբ Նիդեռլանդների TTF հանգույցում նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը 1 ՄՎտ/ժ-ի դիմաց կազմել է 42,8 եվրո՝ աճելով 12%-ով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգելափակվել է Balticconnector գազատարը, որն անցնում է Բալթիկ ծովի հատակով Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև։ Խողովակով վառելիքի տեղափոխումը դադարեցվել է հնարավոր արտահոսքի պատճառով։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ֆիննական կողմից գազատարի վերականգնումը սպասվում է ձմռան վերջին ամիսներից ոչ շուտ։
Եվրոպայում գազի գնի վրա, ինչպես գրում է Bloomberg-ը, կարող է ազդել նաև նավթի գների բարձրացումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ֆոնին։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 5,2%-ով՝ հասնելով բարելի դիմաց 89 դոլարի, WTI-ի նոյեմբերյան պայմանագրերն աճել են 5,3%-ով՝ հասնելով 87,2 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08 -
Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ
2026/05/08/ 12:05 -
Երբ ճամփորդությունը սկսվում է ճիշտ քարտից
2026/05/08/ 11:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․