Ասիական զարգացման բանկը կանխատեսում է 2024թ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը
Լուրեր |
Ըստ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն՝ պայմանավորված արտաքին պահանջարկի անկումով, ինչին կհաջորդի փոքր-ինչ վերականգնում 2025 թվականին։
Այսօր հրապարակված Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) 2024 թվականի ապրիլյան թողարկման մեջ ԱԶԲ-ն կանխատեսում է 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի չափավորում՝ նախորդ տարվա 8.7%-ից մինչև 5.7%: Կանխատեսվում է, որ 2025 թվականին այդ թիվը կրկին կաճի մինչև 6%՝ ի հաշիվ ենթակառուցվածքների և բնակարանաշինության մասով կառավարության ընդլայնված ներդրումային ծրագրերի հաջող իրականացման:
«2022 թվականին արձանագրված ուժեղ տնտեսական աճին հաջորդած՝ Ռուսաստանից նախորդ տարվա դրամական ներհոսքերի դանդաղումը նվազեցրել է մասնավոր սպառման աճը», նշել է ԱԶԲ-ի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը։ «Սա կառավարության բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերին տալիս է հավելյալ խթան, որը թափ կհաղորդի աճին հաջորդ տարի, երբ այդ ներդրումներն արմատավորվեն»:
Չնայած ընդհանուր առմամբ ավելի դանդաղ աճին՝ շինարարության և սպառողական ոլորտների ծառայությունների ընդլայնումը կշարունակի մնալ հաստատուն: Կանխատեսվում է, որ 2024 թվականին ծառայությունները կարձանագրեն 9․3%-ով, իսկ 2025 թվականին՝ 9.4%-ով աճ, ինչը կապահովվի շնորհիվ զբոսաշրջության ավելի մեծ ներհոսքի և կարտացոլի կայուն, բայց չափավորվող եկամուտներ ֆինանսների, հանգստի, մանրածախ առևտրի, տրանսպորտի ու տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում:
Կանխատեսվում է, որ արդյունաբերությունը, ներառյալ՝ շինարարությունը, 2024 թվականին կաճի 6․2%-ով, իսկ 2025 թվականին՝ 7․4%-ով: Հանքարդյունաբերության և քարհանքագործության ոլորտներում աճը կախված կլինի ապրանքների համաշխարհային գների զարգացումներից և նոր հանքատեղիների բացումից: Ըստ կանխատեսումների՝ 2024 թվականին շինարարության ոլորտում աճը կկազմի 16․3%, իսկ 2025 թվականին՝ 18․1%, ինչը համահունչ է կապիտալ ծախսերի հետագա ավելացման և ճանապարհների վրա ու սոցիալական ենթակառուցվածքներում զգալի պետական ներդրումներ կատարելու կառավարության պլաններին:
Ակնկալվում է, որ գնաճը նախորդ տարվա 2%-ի համեմատ 2024 թվականին կաճի մինչև 3%, ինչին կհաջորդի 2025 թվականին հետագա արագացումը մինչև 3․5%։
Ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ
https://youtube.com/shorts/3wFmEtEgiUE?feature=share Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/08 19:19
Ապրիլի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 8-ի բիզնես լուրերը
2026/04/08/ 19:19 -
Հաղորդակցություն, որը դուրս է ստանդարտ շրջանակներից․ ինչպես շփվել գործընկերների հետ
2026/04/08/ 18:22 -
Բեռնափոխադրումների պատկերը Հայաստանում՝ 2026-ի հունվար-փետրվարին
2026/04/08/ 17:52 -
Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված դրամական միջոցների գծով եկամտի որոշման առանձնահատկությունների փոփոխության մասին
2026/04/08/ 17:42 -
Որտե՞ղ ավանդ ներդնել 2026-ին. 10% եկամտաբերություն դրամով և բանկերի թոփ եռյակը, որոնք առաջարկում են լավագույն պայմանները
2026/04/08/ 17:08 -
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
2026/04/08/ 16:38 -
Պատրաստակամ ենք աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում․ նախարար
2026/04/08/ 16:36 -
Ոսկեգործության հարկման կանոնները փոխվում են
2026/04/08/ 16:30 -
Հայաստանը 40+ երկրի հետ արդեն փոխանակում է ֆինանսական տվյալներ
2026/04/08/ 16:28 -
Թրամփը սպառնում է 50% մաքսատուրք սահմանել Իրանը զինող երկրների նկատմամբ
2026/04/08/ 16:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 8, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․