ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման ծրագիրը մեծ պահանջարկ ունի Տարեսկզբից մեկնարկած արցախցիների մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման ծրագրում արդեն 1456 շահառու է ընդգրկվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ ի սկզբանե ծրագիրը նախատեսված էր նախնական 1000 շահառուի համար, սակայն պահանջարկը գնալով մեծացել է և ծրագիրն ընդլայնվել է։  «ԼՂ-ից բռնի տեղահանված 1456 մեր հայրենակից արդեն անցել է թե ծրագրի ուսումնական, թե պրակտիկայի բաղադրիչներով։ Հիմնականում պահանջարկը կապված է պրակտիկ բաղադրիչի հետ։ Շահառուների մեծ մասը Երևանից են, այնուհետև Կոտայքից, Արարատից, Տավուշից։ Ոլորտները տարբեր են՝ կոսմետոլոգիա, մենեջմենթ, օպերատորական կամ կադրային գործ, համակարգչային ծրագրեր և այլն»,-ասաց նախարարի տեղակալը։ Ծրագիրն իրականացվում է մի քանի բաղադրիչով։ Հոդվածն ամբողջությամբ՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ