Սեպտեմբերի 4-ի եղանակային կանխատեսումը հանրապետությունում․օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Երևանում սեպտեմբերի 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին, 6-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 4-5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Մարզերում սեպտեմբերի 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 4-5-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
2024 ամառը եղել է Երկրի ամենատաք ամառը 
Համաձայն Copernicus ECMWF ERA5 տվյալների՝ 2024 թվականի ամառը եղել է ռեկորդային, ամենաշոգը՝ 1950-2024թթ.
ժամանակահատվածում՝ 16,82°C միջին ջերմաստիճանով, որը 0,69°C-ով բարձր է բազային ժամանակաշրջանի՝ 1991-2010թթ. միջինից: