500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով կամ 22.4%-ով: Նշենք, որ մաքսային մարմինների կողմից ապահովված եկամուտների նվազումը պայմանավորված է տարբեր ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ:
Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 88.6 մլրդ դրամ (ցուցանիշում ներառված չէ 15.8 մլրդ դրամ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 4.9 մլրդ դրամով կամ 5.3%-ով (2023թ. վերադարձի ցուցանիշում ներառված է 11.8 մլրդ դրամ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը):
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 589.2 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 88.6 մլրդ դրամ։ Արդյունքում՝ հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 500.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 39.3 մլրդ դրամով կամ 8.5%-ով:
Եթե դիտարկենք 2023 թվականի առաջին եռամսյակի կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի առաջին եռամսյակի ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 27.4 մլրդ դրամով կամ 5.8%-ով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/02 15:07
ՀԷՑ-ը բացում է նոր սպասարկման կենտրոններ
«Տաշիր» և «Ռիո» սպասարկման կենտրոնների հասցեները փոփոխվել են։
-
Գերմանիան չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, բայց կպաշտպանի իր զինվորներին
2026/03/02/ 15:12 -
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
2026/03/02/ 15:11 -
ՀԷՑ-ը բացում է նոր սպասարկման կենտրոններ
2026/03/02/ 15:07 -
Արևաշատում հայտնաբերվել է 209 գրամ մարիխուանայի նմանվող զանգված
2026/03/02/ 15:02 -
Մոպեդներն ու քվադրոցիկլները կարող են ներառվել պարտադիր ապահովագրության համակարգում
2026/03/02/ 14:58 -
Երևանում քննարկվում է Ուլնեցի–Ռուբինյանց–Աճառյան նոր ճանապարհի կառուցումը
2026/03/02/ 14:54 -
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Երևանի պատրաստակամությունն է հայտնել՝ Իրանին մարդասիրական աջակցություն ցուցաբերել
2026/03/02/ 14:51 -
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին
2026/03/02/ 14:48 -
TOON EXPO. նախապատրաստական փուլ
2026/03/02/ 14:37 -
ՆԳ նախարարությունը մեկնարկում է իրազեկման արշավ՝ արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով
2026/03/02/ 12:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2026 Թ․