ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են հեռանալ պատմական առավելագույնից

Հնվ 4, 2024 01:06
51

Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին 4.219 մլրդ դոլարի մակարդակում արձանագրված պատմական առավելագույնից։ Այսպես, ՀՄՊ-ը, 2023թ. նոյեմբերին կրճատվելով 4,7% — ով կամ 177,4 մլն դոլարով (2022թ. նոյեմբերի 3,2% անկման դիմաց), կազմել է 3,635 մլրդ դոլար։ Դրան զուգահեռ խիստ դանդաղել է նաև տարեկան աճը՝ 16,2%-ից մինչեւ 3,3% (կամ 177,4 մլն դոլարով՝ 2022թ. նոյեմբերի համեմատ): Վատթարացել է նաև 2023թ.11 ամիսների ՀՄՊ դինամիկան՝ շրջադարձ կատարելով դեպի 11,6% անկում ՝ 2022թ. 11 ամիսների 8,9% աճից կամ, բացարձակ արտահայտությամբ, կրճատվելով 476.3 մլն դոլարով։ Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։

Մասնավորապես, 2023թ. նոյեմբերին ՀՄՊ-ի կրճատումը պայմանավորված էր ԱՓԱ-ով արտաքին ակտիվների 3,5% անկմամբ՝ մինչև 3,628 մլրդ դոլար, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 86%, մինչև 7,2 մլն դոլար անկման պայմաններում, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվում էր առաջինների 3,3% անկում ՝ երկրորդների 22% աճի դեպքում։ Հարկ է նշել, որ ԱՓԱ-ով արտաքին ակտիվները նույնպես նվազել են պատմական առավելագույնից (2023թ. օգոստոսին՝ 4.216 մլրդ դոլար), իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը չափազանց հեռու է 2021թ. օգոստոսի 178.2 մլն դոլարի ռեկորդային մակարդակից։

2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՄՊ դինամիկային համանման վատթարացել է ԱՓԱ-ով արտաքին ակտիվների թրենդը՝ շրջադարձ կատարելով դեպի 11,7% անկում ՝ 2022թ.11 ամիսների 9,3% աճից, իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը, ընդհակառակը, աճել է 17,2% — ով՝ հաղթահարելով նախորդ տարվա 29,4% անկումը։

Տարեկան կտրվածքով (2023թ. նոյեմբերին՝ 2022թ. նոյեմբերի նկատմամբ) ԱՓԱ-ով արտաքին ակտիվների վերընթաց դինամիկան պահպանվել է, սակայն տեմպերը դանդաղել են՝ 17,8% — ից մինչեւ 3,8%, ինչին զուգահեռ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի անկումն արագացել է՝ 61,3%-ից մինչեւ 69%։