Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են հեռանալ պատմական առավելագույնից
Լուրեր |
Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին 4.219 մլրդ դոլարի մակարդակում արձանագրված պատմական առավելագույնից։ Այսպես, ՀՄՊ-ը, 2023թ. նոյեմբերին կրճատվելով 4,7% - ով կամ 177,4 մլն դոլարով (2022թ. նոյեմբերի 3,2% անկման դիմաց), կազմել է 3,635 մլրդ դոլար։ Դրան զուգահեռ խիստ դանդաղել է նաև տարեկան աճը՝ 16,2%-ից մինչեւ 3,3% (կամ 177,4 մլն դոլարով՝ 2022թ. նոյեմբերի համեմատ): Վատթարացել է նաև 2023թ.11 ամիսների ՀՄՊ դինամիկան՝ շրջադարձ կատարելով դեպի 11,6% անկում ՝ 2022թ. 11 ամիսների 8,9% աճից կամ, բացարձակ արտահայտությամբ, կրճատվելով 476.3 մլն դոլարով։ Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։
Մասնավորապես, 2023թ. նոյեմբերին ՀՄՊ-ի կրճատումը պայմանավորված էր ԱՓԱ-ով արտաքին ակտիվների 3,5% անկմամբ՝ մինչև 3,628 մլրդ դոլար, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 86%, մինչև 7,2 մլն դոլար անկման պայմաններում, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվում էր առաջինների 3,3% անկում ՝ երկրորդների 22% աճի դեպքում։ Հարկ է նշել, որ ԱՓԱ-ով արտաքին ակտիվները նույնպես նվազել են պատմական առավելագույնից (2023թ. օգոստոսին՝ 4.216 մլրդ դոլար), իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը չափազանց հեռու է 2021թ. օգոստոսի 178.2 մլն դոլարի ռեկորդային մակարդակից։
2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՄՊ դինամիկային համանման վատթարացել է ԱՓԱ-ով արտաքին ակտիվների թրենդը՝ շրջադարձ կատարելով դեպի 11,7% անկում ՝ 2022թ.11 ամիսների 9,3% աճից, իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը, ընդհակառակը, աճել է 17,2% - ով՝ հաղթահարելով նախորդ տարվա 29,4% անկումը։
Տարեկան կտրվածքով (2023թ. նոյեմբերին՝ 2022թ. նոյեմբերի նկատմամբ) ԱՓԱ-ով արտաքին ակտիվների վերընթաց դինամիկան պահպանվել է, սակայն տեմպերը դանդաղել են՝ 17,8% - ից մինչեւ 3,8%, ինչին զուգահեռ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի անկումն արագացել է՝ 61,3%-ից մինչեւ 69%։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 29-ի կարևոր լուրերը
2026/03/29/ 21:59 -
Մարտի 28-ի կարևոր լուրերը
2026/03/28/ 22:01 -
5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար
2026/03/28/ 18:13 -
Մարտի 27-ի կարևոր լուրերը
2026/03/27/ 22:00 -
Nazarbekyan Plaza․ լավագույն բնակարանները՝ լավագույն առաջարկներով
2026/03/27/ 21:44 -
Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը
2026/03/27/ 21:03 -
TOON EXPO․30000-ից ավելի բնակարան՝ մեկ վայրում
2026/03/27/ 20:15 -
Մարտի 27-ի բիզնես լուրերը
2026/03/27/ 19:19 -
Որքան է աճել ՀՀ առևտրաշրջանառության ծավալը
2026/03/27/ 18:15 -
Նոր պաշտպանական պայմանագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև
2026/03/27/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․