Պետրոս Պետոյանը նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Անշարժ գույքի գործարքների թիվը 2024թ. փետրվարին աճել է մոտ 27%-ով. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ըստ բնապահպանների Հայաստանում մինչև 10 ընձառյուծ կա
Մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կկազմակերպվի «Վերջին դաս». ԿԳՄՍ-ն հորդորում է բացառել դրամահավաքը
ԵՄ-ը կֆինանսավորի Ադրբեջանի ականազերծման ծրագիրը. նախաձեռնության բյուջեն կկազմի 8 մլն եվրո
Պուտինի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 15-16-ը
Կոլումբիայի իշխանությունները դադարեցրել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները
Շենգավիթ վարչական շրջան բարեկարգվում է 18 բակային տարածք
Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից
ՏՏ-ն ամենաբարձր աշխատավարձեր ունեցող ոլորտն է Հայաստանում. մյուս մանրամասները՝ ABnews.am կայքում
Էմոցիոնալ ինտելեկտի դերը բիզնեսի առաջնորդության մեջ. հոդվածը կարող եք կարդալ ABnews.am կայքում
2024 թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալների ամփոփումը առկա է ABnews.am կայքում
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Ռեկորդային բարձր ցուցանիշներից հետո կակաոյի գները նվազել են 30%-ով
ԱՄՆ-ը և G-7-ի երկրները նախատեսում են Ուկրաինային մինչև 50 միլիարդ դոլար օգնություն տրամադրել
Sony Pictures Entertainment-ը և Apollo Global Management-ը 26 միլիարդ դոլարի կանխիկ առաջարկ են արել Paramount Global կինոխմբին
Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ
Հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետ.բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դր.
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները

Դեղերի սև շուկան. hetq.am

Ապր 7, 2024 07:27
44
ADS

Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում 3332 անուն դեղ կա: Սրանք այն դեղերն են, որոնք մեր երկիր ներմուծվում են օրինական ճանապարհով կամ արտադրվում են Հայաստանում։ Վրաստանում, օրինակ, գրանցված դեղերի թիվը հասնում է 8000-ի։ Ռուսաստանի Դաշնությունում նախորդ տարեվերջին գրանցված դեղերի թիվը 18 500 էր, որից 12 100-ը՝ տեղական արտադրության։

Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը նշում է, որ Հայաստանի դեղագործական շուկան բավականին փոքր է, գրանցված և գրանցվող դեղերի քանակը նվազել է, չգրանցված դեղերի և դրանց ներկրման խնդիր կա։

Եթե որևէ դեղագործական կազմակերպություն ցանկանում է Հայաստանում դեղորայք գրանցել, դիմում է Առողջապահության նախարարություն, անցնում համապատասխան ստուգումները, դրա հիման վրա դեղը Հայաստանում գրանցվում է 5 տարի ժամկետով։

Հարությունյանը շեշտում է՝ նախարարությունը չգրանցված դեղերի վերահսկողության գործառույթ չունի։

«Եթե առանձին պացիենտներ ունեն որևէ դեղի խնդիր, և այդ դեղը Հայաստանի Հանրապետությունում չունի օրինական գրանցում, կամ պաշտոնական ներկրում տեղի չի ունենում, դիմում է Առողջապահության նախարարությանը՝ ներկայացնելով համապատասխան բժշկական փաստաթղթերի փաթեթը։ Նախարարությունը, ուսումնասիրելով դրանք, թույլատրում է տվյալ դեղի ներկրումը։ Պացիենտն այս թույլտվությամբ կարող է դիմել դեղագործական մեծածախ գործունեությամբ զբաղվող կազմակերպության, որն էլ կարող է տվյալ անձի համար անհրաժեշտ քանակով ներկրել»,- ասում է վարչության պետը։

Նրա խոսքով՝ նախարարությունը մշտապես դիտարկում է խնդիրները, դիմում դեղագործական ընկերություններին՝ Հայաստանում ներկայացված լինելու համար, բայց քանի որ  Հայաստանի շուկան փոքր է, դեղագործական մեծ ընկերությունները հետաքրքրված չեն։

Չնայած գործող այս ընթացակարգին՝ բուժառուները չգրանցված դեղեր գնելու համար այլ ճանապարհ են ընտրում, քանի որ նախարարության միջոցով դեղ ներմուծելու գործընթացը բավականին բարդ է։

Ամբողջական հոդվածը՝ hetq.am կայքում

Մեկնաբանություն