Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

iPhone 15-ը և 15 Pro-ն արտաքնապես չեն տարբերվի

Մյս 15, 2023 19:28
41

Նոր Apple iPhone 15 և iPhone 15 Plus սմարթֆոնների բազային տարբերակները կստանան 48 մեգապիքսելանոց նույն տեսախցիկը, ինչ ավելի թանկ Pro մոդելները։ Այս մասին հայտնում է MacRumors պորտալը՝ վկայակոչելով Haitong International Securities ընկերության վերլուծաբան Ջեֆ Պուի խոսքերը։

Ակնկալվում է, որ եռաշերտ 48 մեգապիքսելանոց նոր սենսորը կկարողանա մեծ ծավալի լույս կլանել, ինչի շնորհիվ էապես կբարելավվի լուսանկարների որակը: Սակայն, ըստ Ջեֆ Պուի, եթե Apple-ը նման որոշում կայացնի, ապա դա կարող է հանգեցնել iPhone 15-ի և iPhone 15 Plus-ի արտադրության հետաձգման։ Այս պահին ընկերության բրենդային նոր հեռախոսների շնորհանդեսը նախատեսված է 2023-ի սեպտեմբերին։

Ջեֆ Պուն նաև պնդում է, որ «դիզայնի խնդիրների» պատճառով iPhone 15 Pro մոդելները չեն ստանա ձայնի կարգավորման կողային հատուկ սենսորային կոճակները։ Այնուամենայնիվ, վերլուծաբանը դեռ վստահ է, որ Pro մոդելները կհամալրվեն տիտանե շրջանակով, բարելավված A17 Bionic չիպով և ավելացված օպերատիվ հիշողությամբ: Նաև iPhone 15 շարքի բոլոր չորս մոդելները կհամալրվեն USB-C պորտով՝ սովորական Lightning-ի փոխարեն։

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Չինաստանում iPhone 14 Pro-ի օգտատերերը բողոքում են, որ սովորական օգտագործման ժամանակ մարտկոցը կարող է ուռչել, ինչի հետևանքով էկրանն սկսում է պոկվել հեռախոսի պատյանից։ Օգտատերերը սմարթֆոններն ուղարկել են սպասարկման ծառայություն՝ փոխարինման, սակայն շատ դեպքերում ծառայությունը հեռախոսները չի փոխարինել նորով, շտկել է միայն ուռածության խնդիրը, իսկ մարտկոցի մասին մանրամասներ չեն հայտնել: