Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրերի իրականացման համար

Օգս 31, 2023 13:12
48

Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ  հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Ընդհանուր առմամբ, 25 համայնքներում է գումար հատկացվելու 48 սուբվենցիոն ծրագրերի համար», — ասաց Սանոսյանը։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 312 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 69,6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 19,6 միլիոն դրամ, Լոռու մարզ՝ 309,4 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 260 միլիոն դրամ, Շիրակի մարզ՝ 281 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 596 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզ՝ 4,3 միլիոն դրամ և Տավուշի մարզ՝ 338 միլիոն դրամ: Սրանց ավելացվում են նաև այն ծրագրերի համար հատկացված գումարները, որոնք ինչ-ինչ պատճառներով նախկինում չեն կատարվել, բայց այս փուլում պիտի իրականանան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է:

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են  մարզերում կապիտալ ներդրումներին` մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: