Հայաստան և Ռուսաստան իրանական ավտոմեքենաների արտահանման ծավալներն աճել են
Լուրեր |
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գրասենյակի գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստան և Ռուսաստան իրանական ավտոմեքենաների արտահանման ծավալներն աճել են: Այս մասին տեղեկացնում է ParsToday լրատվական գործակալությունը,- գրում է ejc.am-ը։
Նա հավելել է. «Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում «Իրան Խոդրո» ընկերությունը 700 հազար դոլար արժողությամբ արտադրանք է արտահանել Ռուսաստան և Հայաստան»։
Pars Today-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ անդրադառնալով ԵԱՏՄ երկրների հետ դրամավարկային և բանկային համաձայնագրերի ստորագրմանը, Ռահմաթոլլահ Խարմալին ասել է. «Բանակցությունների ընթացքում ընդգծվել է ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտուր իրականացնելու կարևորությունը: Մայիսին այդ հարցի քննարկման նպատակով հանդիպում է կայացել ռուս պաշտոնյաների հետ, որից հետո Թեհրանում իր աշխատանքն է սկսել ռուսական բանկի ներկայացուցչությունը»։
Հայտարարելով, որ Իրանի գյուղմթերքը նույնպես ռուսական շուկայում մեծ պահանջարկ ունի, Խարմալին հավելել է. «ԵԱՏՄ-ի հետ առևտուրն իրանական անցած՝ 1401 թվականին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 28 տոկոսով: Իսկ այս տարի՝ իրանական 1402 թվականի առաջին երկու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ երկրներն արտահանման ծավալն աճել է 70 տոկոսով։ Առևտրի ծավալի աճին նպաստել է միության հետ արտոնյալ առևտրի համաձայնագիրը»։
Ռահմաթուլլահ Խարմալին նշել է. «Մենք վարում ենք ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալների աճի քաղաքականություն և այս տարվա դեկտեմբերին մտադիր ենք ցուցահանդես կազմակերպել՝ նպատակ ունենալով ընդլայնել առևտրային հարաբերությունները և ներկայացնել իրանական ոչ նավթային արտադրանքը»։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08 -
Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ
2026/05/08/ 12:05 -
Երբ ճամփորդությունը սկսվում է ճիշտ քարտից
2026/05/08/ 11:41 -
Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները
2026/05/08/ 11:35 -
Գրեթե բոլոր գերատեսչություններում վերացվեց հանրային ծառայության 65 տարեկանի շեմը. ԱՍՀ
2026/05/08/ 11:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․