WhatsApp-ը կրկին նոր թարմացում ունի
Նախկինում WhatsApp-ում օգտատերերին կարող էիք գտնել միայն հեռախոսահամարով կամ ըստ կոնտակտների ցանկի: Այժմ հնարավոր է գտնել անհրաժեշտ մարդուն, առանց իմանալու նրա հեռախոսահամարը: «Կանաչ» մեսենջերը կունենա եզակի մականուններ, որոնք օգտատերը կընտրի իր պրոֆիլի համար: Նոր գործառույթն այժմ մշակման փուլում է և դեռևս հասանելի չէ օգտատերերին: Ենթադրաբար, այն բետա տարբերակով նախ կհայտնվի՝ Android-ում, այնուհետև՝ iOS-ում։ Մականունն ավելացնելու համար անհրաժեշտ կլինի մուտք գործել WhatsApp-ի «Կարգավորումներ» բաժին, այնուհետև «Պրոֆիլ» ենթամենյու և ընտրել «WhatsApp մականուն» բաժինը: WABetaInfo-ի փորձագետները նշում են, որ նամակագրությունը ծայրից ծայր պաշտպանված կլինի, նույնիսկ եթե հեռախոսահամարը հեռախոսում գրանցված չէ: Հիշեցնենք, որ WhatsApp-ը վերջերս ներկայացրել է երկար սպասված գործառույթ՝ հաղորդագրությունների խմբագրում։