OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Google-ի օգտատերերը ստիպված կլինեն գովազդ դիտել YouTube-ում

Մյս 19, 2023 14:07
38

YouTube Brandcast ամենամյա միջոցառման ժամանակ Google-ը հայտարարել է, որ գովազդային նոր ձևաչափ է գործարկում․ այսուհետ խելացի հեռուստացույցներում YouTube հավելվածից օգտվողներին կցուցադրվի 30 վայրկյան տևողությամբ գովազդային տեսանյութեր՝ առանց դրանք բաց թողնելու հնարավորությամբ, այս մասին հայտնում է The Verge-ը,- գրում է News.am Tech-ը։

Նշվում է, որ 30 վայրկյան տևողությամբ գովազդները կցուցադրվեն երկու՝ միմյանց հաջորդող 15 վայրկյանանոց հոլովակների փոխարեն։ Նրանք, ովքեր չեն ցանկանում դիտել գովազդ, կարող են օգտվել YouTube Premium-ի վճարովի բաժանորդագրությունից, որն ԱՄՆ-ում արժե ամսական $11,99։

Բացի դրանից, YouTube-ը նախատեսում է դադարի ընթացքում ցուցադրել բաներային գովազդ։ Նման գովազդները կարելի է անջատել՝ սեղմելով «մերժել» կոճակը։ Երկու նորամուծությունների մեկնարկի ամսաթիվը դեռ չի հայտարարվել:

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ YouTube-ը թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված է գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում, ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը և կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։

Նշենք, որ 2022-ին YouTube-ի գովազդային եկամուտը կազմել է 29,2 մլրդ դոլար, 2021-ին՝ 28,8 մլրդ դոլար: 2022-ի վերջին եռամսյակում ծառայությունը գովազդից վաստակել է 7,96 մլրդ դոլար՝ մոտ 8%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (8,63 մլրդ դոլար): Անցյալ տարվա վերջին YouTube-ը հայտնել է, որ Premium փաթեթն ունի մոտ 80 մլն բաժանորդ՝ 2021-ի համեմատ 30 մլն-ով ավելի: Google-ի գովազդային եկամուտը 2022-ի չորրորդ եռամսյակում նվազել է 3,6%-ով՝ հասնելով 59 մլրդ դոլարի: