ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Հնվ 19, 2025 13:44
44

TSMC-ն՝ աշխարհի խոշորագույն պայմանագրային չիպարտադրողը, հաղորդել է չորրորդ եռամսյակի տպավորիչ եկամուտը՝ 868,42 միլիարդ Թայվանական դոլար (26,36 միլիարդ դոլար)՝ գերազանցելով շուկայի սպասումները։

Ընկերության հաղթական ցուցանիշները պայմանավորված են արհեստական բանականության տեխնոլոգիաների աճող պահանջարկով: Լինելով հիմնական մատակարար այնպիսի խոշոր տեխնոլոգիական խաղացողների, ինչպիսիք են Apple-ը և Nvidia-ն, TSMC-ն շարունակում է օգուտ քաղել տեխնոլոգիական մատակարարման շղթայում իր առանցքային դերից:

Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը նվազեցրել է 2025 թվականի վաճառքի ուղեցույցը մոտավորապես 1 միլիարդ դոլարով, քանի շարունակում է կրճատել ծախսերը։

Այժմ Moderna-ն ակնկալում է, որ 2025 թվականին եկամուտը կկազմի 1.5-2.5 միլիարդ դոլար, որի մեծ մասը կստացվի տարվա երկրորդ կեսին: Ըստ ընկերության, այդ վաճառքների մեծ մասը Covid պատվաստանյութից և շնչառական վիրուսի նոր գործարկված պատվաստանյութից է լինելու:

Ուղեցույցը ցածր է սեպտեմբերին հրապարակված 2.5-3.5 միլիարդ դոլարի նախորդ կանխատեսումից։ Moderna-ի բաժնետոմսերը նվազել են գրեթե 17%-ով` հունվարի 14-ի դրությամբ կազմելով 34.5 ԱՄՆ դոլար: Պատվաստանյութեր արտադրող մյուս ընկերությունների՝ Novavax-ի և BioNTech-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են ավելի քան 7%-ով։

Ըստ Motor Intelligence ընկերության, անցյալ տարի ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 3.2 միլիոն «էլեկտրաֆիկացված» մեքենա, 1.9 միլիոն հիբրիդային մեքենա և 1.3 միլիոն ամբողջովին էլեկտրական մոդելներ, ինչի արդյունքում էլեկտրական մեքենաների և հիբրիդային մոդելների տեսակարար կշիռը 2024 թվականի ընթացքում կազմել է վաճառված մեքենաների ընդհանուր քանակի մոտ 20%-ը:

Ներքին այրման շարժիչներով մեքենաները դեռևս կազմում են վաճառքի մեծ մասը, սակայն ժամանակակից ավտոմոբիլային պատմության մեջ առաջին անգամ նվազել են մինչև 79.8%:

Ամբողջովին էլեկտրական մեքենաների շարքում Tesla Model Y-ը և Model 3-ը գնահատվել են որպես 2024 թվականին ամենավաճառվող EV-ները: Tesla-ին հաջորդում է Hyundai Motor-ը EV շուկայում 9.3% մասնաբաժնով, այնուհետ General Motors-ը՝ 8.7% և Ford Motor-ը՝ 7.5%-ով մասնաբաժիններով. հնգյակը եզրափակում է BMW-ն՝ իր 4.1%-ով:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին ծանոթանալու համար: