ԿԳՄՍՆ-ն դեմ չէ, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն
Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում Վրաստանի պետական ​​կառույցների կայքերի վրա՝ հաջակցություն ցուցարարների
e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում՝ Նոր Արեշ թաղամասում
Ահազանգեր են ստացվել շենք-շինություններում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների մասին. ՆԳՆ ՓԾ
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը
Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան
Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 05/05/24
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա
Վրաստանը կարող է բաց թողնել եվրաինտեգրման շանսը. Շառլ Միշել

ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի տեմպերը մինչեւ տարեվերջ բարձր կմնան

Հկտ 19, 2023 12:30
25
ADS

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կարծիքով, Հայաստանում դրամավարկային պայմանների մեղմացումը կարագացնի գների աճը,- գրում է banks.am-ը:

«Սեպտեմբերի 12-ին ՀՀ Կենտրոնական բանկը երրորդ անգամ անընդմեջ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 9,5%: Դրամավարկային պայմանների թուլացումը կնպաստի գների աճի արագացմանը մինչեւ 2023 թվականի վերջ — 2024 թվականի սկիզբ: Միեւնույն ժամանակ, գնաճամետ ռիսկերը, որոնք ի հայտ եկան այս տարվա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, կսահմանափակեն դրամավարկային քաղաքականությունը մեղմելու կարգավորիչի հնարավորությունները»,- ասվում է ԵԱԶԲ-ի Մակրոտնտեսական ուսումնասիրության նոր թողարկման մեջ:

«Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է նախորդ տարվա աճից հետո, սակայն շարունակում է բարձր մնալ։ Հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է 10,4%-ով։ Հիմնական դեր է խաղացել ծառայությունների ոլորտը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային տրանսպորտի եւ հանրային սննդի արտադրանքի ընդլայնման պայմաններում: Բանկային ոլորտում եւ մշակող արդյունաբերությունում անկումը շարունակվել է օգոստոսին՝ անցյալ տարվա այս ոլորտների զգալի ընդլայնումից հետո: Միեւնույն ժամանակ, շինարարության աճը մնում է կայուն՝ հիփոթեքային վարկավորման բարձր մակարդակի ֆոնին»,- ասվում է փաստաթղթում։

Հեղինակները նշում են, որ Հայաստանի տնտեսությանը շարունակում են աջակցել դրամական մուտքերի էական ծավալները։

«Հայաստանի տնտեսության աճի տեմպերը բարձր կմնան մինչեւ տարեվերջ։ Կա նաեւ ՀՆԱ-ի ավելի բարձր մակարդակ ձեւավորվելու հավանականություն՝ պայմանավորված Ղարաբաղի բնակչության Հայաստան վերաբնակեցման համատեքստում սպառողական պահանջարկի աճի հետ»,- նշում են ԵԱԶԲ տնտեսագետները։

Մեկնաբանություն