2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ

Հկտ 31, 2024 16:13
120

Հոկտեմբերի 31-ը ֆինանսական օրացույցում նշվում է որպես Խնայողությունների միջազգային օր։ Այս առիթով Իդրամ Junior-ը հյուրընկալել էր Koreez 2024-ի «Junius» ֆինանսական գրագիտության մրցույթի 10-14 տարեկան շուրջ 25 մասնակիցների։

Միջոցառման ընթացքում պատանի հյուրերին ներկայացվեց օրվա պատմությունն ու խնայողությունների թեմայով կարևոր տեղեկատվություն։

Իդրամի և IDBankի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ խիստ կարևոր համարելով հաճախորդների գրագիտությունը, Ընկերությունները իրենց Սոցիալական պատասխանատվության ծրագրերում արդեն իսկ ստանձնել են մեր երկրում Ֆինանսական կրթության մասսայականացման առաքելությունը․

«Այս համատեքստում հատկապես կարևոր ենք համարում երեխաների ֆինանսական գրագիտության հարցն ու այս ուղղությամբ Իդրամ և IDBank ընկերությունները տևական ժամանակ է  տարբեր կրթական ծրագրեր են իրականացնում։ Երեխաների հետ այսօր հանդիպեցինք Խնայողությունների միջազգային օրվա շրջանակներում և առիթն օգտագործելով, հերթական կարևոր զրույցն ունեցանք ֆինանսների, դրանց տնօրինման, խնայողությունների ու բյուջետավորման մասին»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

Միջոցառման ամենաաշխույժ հատվածն ապահովեց երեխաների սիրելի ընկեր Ջունիորը, ում առաջադրած ինտելեկտուալ խաղի բոլոր հարցերն այս անգամ վերաբերում էին օրվա գլխավոր թեմաներին՝ բյուջետավորմանն ու խնայողություններին։ Մրցույթում  հաղթած մասնակիցներն արժանացան մրցանակների։

Ի դեպ, IDBank-ը նույնպես նշում էր Խնայողության օրը՝ հաճախորդների համար իրականացնելով «Ավանդային արշավ»՝ ևս մեկ քայլով խթանելով ավանդ ունենալու գաղափարը հաճախորդների շրջանում։ Բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին ներկայացնում էին արշավի պայմանները․ հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ը ձևակերպելով 400,000 ՀՀ դրամ և ավելի ավանդ Բանկի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածում՝ հաճախորդները կմասնակցեն 5 iPhone 16 pro հեռախոսների խաղարկությանը, ինչպես նաև դրամային «Առանց ավելացման իրավունքի» ավանդ ձևակերպելու դեպքում ավանդի տարեկան տոկոսադրույքը կկազմի հատուկ՝  մինչև 10․1%։ Ակցիայի պայմանները՝ այստեղ։

Հիշեցնենք, որ Իդրամ ընկերության Սոցիալական ծրագրերի գլխավոր ուղղություններից մեկը ֆինանսական կրթությունն է, որին միայն 2024 թվականին ուղղվել է ավելի քան 30 միլիոն դրամ։ Իրականացված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների շարքում Koreez կրթական ծրագրի համատեղ ստեղծված «Junius» ֆինանսական կրթության խաղն է, որով երեխաները իրենց տարիքին համապատասխան կարող են ծանոթանալ ֆինանսների աշխարհին․ խաղը հասանելի է ի Idram Junior հավելվածում։

Մանրամասն՝ տեսանյութում:

ԻԴՐԱՄ և IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ